ՀՀ- ի և ՌԴ-ի թշնամի. Մարգարիտա Սիմոնյանը՝ Փաշինյանին


ՀՀ- ի և ՌԴ-ի թշնամի. Մարգարիտա Սիմոնյանը՝ Փաշինյանին
Սեպտեմբեր 9 18:05 2023

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին։

Նա ռուսական հեռուստատեսության եթերում վիրավորանք է հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին՝ վերջինիս անվանելով «Հայաստանի և Ռուսաստանի թշնամի»։

 

 

«Ես հենց սկզբից ասել և ասում եմ, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է։ Փաշինյանը Ռուսաստանի թշնամին է։

Սա ակնհայտ էր առաջին իսկ օրվանից։ Իսկ ամենամեղմ արտահայտությունը, որ կարող եմ օգտագործել Փաշինյանին անվանելու համար՝ «էֆենդի»-ն է,- նշել է հայկական արմատներ ունեցող հայտնի լրագրողը։