Օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ համատեղ զորավարժությունների անցկացումը բարդացնում են իրավիճակը․ Ռայիսին՝ Փաշինյանին


Օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ համատեղ զորավարժությունների անցկացումը բարդացնում են իրավիճակը․ Ռայիսին՝ Փաշինյանին
Սեպտեմբեր 9 17:05 2023

Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է   Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ինչպես հայտնում է miranpress-ը, Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։

Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։