«Որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին». Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի նախագահի ընտրությունը


«Որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին». Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի նախագահի ընտրությունը
Սեպտեմբեր 9 14:27 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններն անվանել է «անօրինական», ինչը, ըստ նրանց, «Ադրբեջանի Սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է»։

«Այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։