54-ամյա տղամարդը Եղեգիս գետում էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է և մահացել


54-ամյա տղամարդը Եղեգիս գետում էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է և մահացել
Սեպտեմբեր 8 22:04 2023

Այսօր՝ սեպտմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից, որ կանչով մեկնել են Եղեգնաձորից դեպի Շատին գյուղ տանող ճանապարհ, որտեղ ջրի մեջ հայտնաբերել են դի: 

 

 

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Հ.-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է իր առանձնատանը հարակից սելավատար, որտեղ էլ հոսանքահարվել և տեղում մահացել է: 

 

Ոստիկաններն ու քննիչները նշած վայրի հարակից տարածքում հայտնաբերել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց:

 

 

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: