Սա ազգային անվտանգության հարց է, թմրանյութերն ահագնացող չափերով տարածվում են․ Թանդիլյան


Սա ազգային անվտանգության հարց է, թմրանյութերն ահագնացող չափերով տարածվում են․ Թանդիլյան
Սեպտեմբեր 8 20:52 2023

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Արաբկիր վարչական շրջանում՝ քարոզարշավի ընթացքում խոսել է Երևանում թմրանյութերի տարածվածության մասին․

«Առաջին անգամ չէ, որ ահազանգեր ենք ստանում թմրանյութերի ահագնացող չափերով տարածման մասին։

Ցավալին այն է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դպրոցականներին:

Այս վտանգավոր երևույթը կանխելու որևէ գործուն քայլ ՝ հանրակրթության բնականոն ընթացքի ապահովման պատասխանատուների կողմից, տեսանելի չէ։

Այնինչ սա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է»-նշել է Թանդիյանը՝ իր ելույթում։