Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը


Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սեպտեմբեր 8 12:02 2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝

- արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

- բացակայել  է արհեստական օդափոխության համակարգը․

- արտադրական շինության հատակը և պատերը գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչի արդյունքում պատշաճ չեն լվացվել և ախտահանվել,

- արտադրողը չի իրականացրել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: