Հայաստանում աճում է ՌԴ-ին վարկաբեկելու օրակարգ ունեցող արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա


Հայաստանում աճում է ՌԴ-ին վարկաբեկելու օրակարգ ունեցող արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Սեպտեմբեր 8 10:24 2023

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանի՝ ռուս պաշտոնյաների մուտքը թույլ չտալը վնասում է փոխգործակցությանը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Զախարովան նաև հայտարարել է Հայաստանում արևմտամետ լրատվամիջոցների ավելացման մասին՝ Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու օրակարգով․

«Հայաստանում աճում է Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու օրակարգ ունեցող, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում գերակշռում է Ռուսաստանի մասին միակողմանի տեղեկատվության լուսաբանումը։