Տղամարդը կռվի է բռնվել բորտուղեկցորդի հետ և փորձել բացել վթարային դուռը.(տեսանյութ)


Տղամարդը կռվի է բռնվել բորտուղեկցորդի հետ և փորձել բացել վթարային դուռը.(տեսանյութ)
Սեպտեմբեր 8 01:09 2023

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բելգրադում ուղեւորի պատճառով, ով ինքնաթիռում խռովություն է առաջացրել։ Միջադեպi տեսագրությունը տարածել է The Sun-ը։

 
 

Ինքնաթիռը Թել Ավիվից Լոնդոն էր թռչում։ Պորտալի տվյալներով՝ տղամարդը կռվի է բռնվել բորտուղեկցորդի հետ և փորձել բացել վթարային դուռը։ Միևնույն ժամանակ նա մի քանի անգամ բղավել է «Ալլահ աքբար»: Կռվարարին բռնել են մյուս ուղևորները: Կադրերում երևում է, որ նրանցից մեկը՝ Վիկտոր Տրոբոլոնին, բռնել է տղամարդուն, իսկ անձնակազմի անդամները կապում են նրա ձեռքերը մալուխային կապերով։

 

Ինչպես պարզաբանել է հրատարակությունը, ուղեւորին մոտ մեկ ժամ պահել են կապկպված վիճակում, մինչեւ որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելգրադում։