Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին տեղակայում է նաև Յաշմա և Կոմանդո հատուկ ջոկատները. Արման Թաթոյան


Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին տեղակայում է նաև Յաշմա և Կոմանդո հատուկ ջոկատները. Արման Թաթոյան
Սեպտեմբեր 7 23:37 2023

ՀՀ նախկին ՄԻՊ,  «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ:

 

 

Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):

 

Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:

 

 

Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»: