Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 երիտասարդները ազատ են արձակվել


Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 երիտասարդները ազատ են արձակվել
Սեպտեմբեր 7 15:36 2023

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում ևս 2 հայ երիտասարդներ են առևանգվել։