Կիևում ջերմ շփում ունեցա առաջին տիկինների և պարոնների հետ․ Աննա Հակոբյան


Կիևում ջերմ շփում ունեցա առաջին տիկինների և պարոնների հետ․ Աննա Հակոբյան
Սեպտեմբեր 6 22:28 2023

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տպավորված է Ուկրաինա կատարած այցից։ Նա Կիևում մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»։ Հակոբյանը նոր գրառում է արել Ֆեյսբուքում․

«Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, եւ Դանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի Պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման եւ կյանքի անմարդկային պայմանների հարցը»,-գրել է նա։