Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել. Ալեն Սիմոնյանը Զախարովային «ուղարկեց» իր դարդով տապակվելու


Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել. Ալեն Սիմոնյանը Զախարովային «ուղարկեց» իր դարդով տապակվելու
Սեպտեմբեր 6 19:11 2023

Զախարովան այն պաշտոնյան չէ, որ Ալեն Սիմոնյանը նրան արձագանքի։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանը նշեց News.am կայքի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա այն որակումներին, թե Ալեն Սիմոնյանի հայտարարությունները բռիության դրսևորում են։

«Իրավիճակը ոչ թե կգնահատեի որպես լարվածություն, այլ  իրավիճակ, որտեղ կան հարցեր։ Հարցերը հետևյալն են՝ արդյո՞ք ՌԴ-ն պատրաստվում է ստանձնել իր պարտավորությունները ՌԴ նախագահի ստորագրության ներքո, թե՞ ոչ՝ այն է Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեության ապահովումը։ 120 հազար մեր հայրենակից այժմ պատանդի կարգավիճակում է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ։ Արդյո՞ք դա այդպես է հիմա»։

 

Ալեն Սիմոնյանը Զախարովայի մասով նշեց. «ՌԴ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու չեմ ուզում արձագանքեմ»։ Սիմոնյանը հավելեց. «Թող ինքը իրա դարդով տապակվի»։

Ինչ վերաբերում է  ՌԴ-ի կողմից հնչեցված վրդովմունքին, թե Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, իսկ իրենցից պահանջներ ունի, Սիմոնյանը արձագանքեց։

«Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել։ Ուրեմն ՌԴ-ն նոյեմբերի 9-ին փաստաթուղթ է ստորագրել ու չեն կատարում իրենց պարտավորությունները, էդ հեչ, բայց մեզ մեղադրում են նրանում, որ 91 թվականից Ալմաթիի հռչակագրից սկսած Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությո՞ւնը»։

Ալեն Սիմոնյանը նաև շեշտեց. «Եթե ՌԴ-ն էդքան պահանջատեր է, թող համարձակություն ունենան ադրբեջանցի գործընկերներին պատասխանեն, եթե իհարկե վերջիններիս հետ չեն համագործակցում»։

Աղբյուր` Փաստինֆո