Ալեն Սիմոնյանի թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն է ձեզ պարտության բերելու․ Ռուբեն Վարդանյան


Ալեն Սիմոնյանի թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն է ձեզ պարտության բերելու․ Ռուբեն Վարդանյան
Սեպտեմբեր 6 10:22 2023

Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք և անգրագետ, ինչպես նաև ձեր խոստումները չեք արել։

 

 

Հասարակական-քաղաքական գործիչ,  «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը «մարիոնետներ» են և սպասարկում են դրսի ուժերին։

 

«Դուք չեք կարողանում մեր երկիրը ճիշտ ներկայացնել թե՛ դրսում, թե՛ ներսում։ Ձեր պահելաձևը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու, այլ ոչ թե դրսի ուժերը։ Այն քաղաքական գործիչները, որոնք չմտածված հայտարարություններ են անում  վնասում են Հայաստանին և Արցախին։

 

Անդրանիկ Քոչարյանը խոսում է ճնշումներից, ինչ- որ մութ ուժերի մասին, Ալեն Սիմոնյանը՝ «մարիոնետներ»-ի, նրանք  չեն հասկանում, որ այդ կեպ ցույց են տալիս իրենց մակարդակը, մտածելակերպը, թե ոնց են նայում աշխարհին»,- հայտարարեց նա։

 

Արցախի նախկին պետնախարարն անկեղծացավ՝  նշելով, որ բոլորի աչքերին կարող է նայել և ասել, որ ինքն  ամեն ինչ արել է հայրենիքի համար։