«Ռուսական պետական և իշխանական խոսափողերը այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»». Արշավիր Ղարամյան


«Ռուսական պետական և իշխանական խոսափողերը այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»». Արշավիր Ղարամյան
Սեպտեմբեր 5 23:54 2023

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ հայ ժողովրդի մի ստվար մասը հայտարարում էր «Նիկոլ դավաճան», Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով հայտարարում էր՝

 

«…, որ այստեղ նույնիսկ չէր կարող խոսք լինել՝ ինչ որ դավաճանության մասին»:

 

Ռուսական պետական և իշխանական խոսափողերը այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»…

 

 

Հ.Գ. Ոնց որ Նիկոլը ասած օղորմածիկ տատըս՝ «պուլերը կոխա տամ», կամ էլ Ռուսական կողմն է ձանձրացել՝ Նիկոլի հետ «մուկ ու կատու» խաղալուց…»: