Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իր վրա ջուր չեն լցրել, քարոզարշավի ժամանակ իրեն ու թիմակիցներին «ընդգծված ջերմ» են վերաբերվում


Ալեն Սիմոնյանը պնդում է՝ իր վրա ջուր չեն լցրել, քարոզարշավի ժամանակ իրեն ու թիմակիցներին «ընդգծված ջերմ» են վերաբերվում
Սեպտեմբեր 5 19:04 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ իր վրա որևէ մեկը ջուր չի շփել։

 

«Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար: Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: