ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին դիմավորեք. Երևանցի կինը՝ Ավինյանին


ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին դիմավորեք. Երևանցի կինը՝ Ավինյանին
Սեպտեմբեր 5 15:37 2023

«Ինձ ընդամենը հայ է պետք, ազգային մտածող»,- Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի իրականացնող քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանին ասաց բնակիչներից մեկը, երբ նրանից փորձում էին պարզել, թե ում է ընտրելու։ 

Երբ նրան տվեցին ՔՊ-ի քարոզչական թռուցիկը, և կինն իմացավ՝ Տիգրան Ավինյանինն է, նա հետ տվեց այն ու ասաց. «Շատ շնորհակալություն, ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք: Տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք: Դե գնացեք, Եռաբլուրում էլ տենց գոռացեք»: