Գիշերը թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցում. մի խումբ անձիք ծեծել ու դանակահարել են մեկ հոգու. ինչն է պատճառը


Գիշերը թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցում. մի խումբ անձիք ծեծել ու դանակահարել են մեկ հոգու. ինչն է պատճառը
Սեպտեմբեր 5 12:31 2023

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում այս գիշեր դանակահարություն է եղել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գիշերը ժամը 2:00-ի սահմաններում թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցի 3 հասցեի մոտ։ Այդ ժամին Ա.Մանուկյանը իրավապահներին է զանգահարել ու հայտնել, որ 4 տղա այս պահին դանակով հարվածել են իրեն և երեխաներից մեկին, իսկ մյուսին էլ այս պահին ծեծի են ենթարկում։

Դեպքի վայր են շտապել իրավապահները եւ ականատես են եղել  ծեծկռտուքի, դանակահարության։ Պարզվել է, որ Արտակ Պետրոսյանն անցանկալի արտահայտություն է արել Անկա Մանուկյանի հասցեին, ինչի արդյունքում վեճ, վիճաբանություն է սկսվել ու դանակահարել են Արտակ Պետրոսյանին։

 
 

Տեղեկացանք՝ դեպքով զբաղվում են իրավապահները։