Արցախցի կին. Եգիպտացորենի հաց է, կարևորը Ակնայի ալյուրից չի


Արցախցի կին. Եգիպտացորենի հաց է, կարևորը Ակնայի ալյուրից չի
Սեպտեմբեր 5 10:59 2023

Արցախցի Աննա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երկու հացի լուսանկար ու գրել.

«Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք։ Եգիպտացորենի ալյուրից, բայց շատ համեղ։ Չենք դժգոհում, կարևորը Ակնայի ալյուրից չի»։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում մարդիկ սովի են մատնված։ 

Այսօրվանից  Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)։ 

Չնայած հացի պակասին, արցախցիները փակել են Ասկերան-Ակնա ճանապարհն ու չեն ընդունում Ադրբեջանից որպես «հումանիտար օգնություն» ուղարկված ալյուրը։