Փաշինյանը պատրաստվում է կառավարության կազմում մեծ փոփոխություններ կատարել (168.am)


Փաշինյանը պատրաստվում է կառավարության կազմում մեծ փոփոխություններ կատարել (168.am)
Սեպտեմբեր 4 23:40 2023

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է էապես փոխել կառավարության կազմը, և իրենց պաշտոններին հրաժեշտ կտան առանցքային մի քանի նախարարներ:

168.am-ի՝ կառավարության աղբյուրները հաստատում են ստացված տեղեկությունը. Նիկոլ Փաշինյանն իսկապես պատրաստվում է Կառավարության կազմում կատարել մեծաքանակ փոփոխություններ։

Այսպես, ինչպես արդեն նշվել էր, թիրախում են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Այս նախարարների փոփոխությունն արդեն որոշված է. հիմա խնդիրը նրանց փոխարինողներ գտնելն է, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի համար:    

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում