Գիտնականները իր բնական միջավայրից հազարավոր մղոն հեռավորության վրա գրենլանդական շնաձուկ են հայտնաբերել


Գիտնականները իր բնական միջավայրից հազարավոր մղոն հեռավորության վրա գրենլանդական շնաձուկ են հայտնաբերել
Սեպտեմբեր 4 23:33 2023

Համաձայն ծովային վերջին ուսումնասիրության, կենսաբանները ապշել են՝ հայտնաբերելով սառը ջրերում բնակվող առեղծվածային շնաձկանը, որն իր բնական միջավայրից հազարավոր մղոն հեռավորության վրա էր գտնվել: Գրենլանդական շնաձուկը՝ Երկրի ամենաերկարակյաց ողնաշարավոր կենդանին, հայտնաբերվել է արևադարձային Կարիբյան ծովում։

 

 

Ուսումնասիրողնորը դրոշմում և ժամանակավորապես բռնում էին վագրային շնաձկներին Բելիզի ափերի մոտ, երբ հանդիպեցին առեղծվածային շնաձկանը, ասվում է Marine Biology գիտական ​​ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում:

 

Վագրային շնաձկներին դիտարկելու և հետազոտելու համար Բելիզի պահպանվող Glovers Reef Atoll-ում կարթաթել անցկացնելուց հետո, կենսաբանները վերադառնալով պարզել են, որ կարթաթելը կորալային խութից մի քանի մղոն տեղափոխվել է մինչև 2000 ոտնաչափ խորություն ունեցող ջրեր:

 

 

Երբ նրանք դուրս են բերել իրենց գիտական ​​որսը, ապշել են՝ գտնելով հնադարյան գրենլանդական շնաձուկ:

 

 

 

Սկզբում գիտնականները կասկածել են, որ դա կարող է վեցխռիկանի շնաձուկ լինել, որը խորջրյա գիշատիչ է, սակայն հազվագյուտ կենդանուն լուսանկարելուց հետո հաստատել են, որ դա «ամենայն հավանականությամբ» գրենլանդական շնաձուկ է:

 

Ազգային օվկիանոսային ծառայության տվյալներով, գրենլանդական շնաձկները Երկրի ամենաերկարակյաց ողնաշարավորներն են, որոնց կյանքի տևողությունը 250-500 տարի է:

 

Այս շնաձկներն ապրում են հազարավոր ոտնաչափ խորության ստորջրյա խավարի մեջ, հազվադեպ են երևում կամ լուսանկարվում, և քիչ մանրամասներ են հայտնի նրանց անհավանական երկար կյանքի մասին:

 

Բացահայտումը հարց էառաջացնում՝ արդյո՞ք այս կոնկրետ գրենլանդական շնաձուկը Արկտիկայի ջրերից գաղթել է դեպի Կարիբյան ծով, թե՞ իր կյանքի մեծ մասն անցկացրել է տարածաշրջանի արևադարձային ջրերում:

 

Սա մնում է անպատասխան, բայց մեծ հավանականություն կա, որ այս առեղծվածային արարածներից շատերը թափառում են Կարիբյան ծովի մութ խորքերում՝ թաքնված մարդու տեսադաշտից: