Կիրիլ Կուլակովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար․ ՌԴ ՊՆ


Կիրիլ Կուլակովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար․ ՌԴ ՊՆ
Սեպտեմբեր 4 18:16 2023

«Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար»,- հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2023 թվականի սեպտեմբերի 3-ից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը ստանձնել է գեներալ-մայոր Կուլակով Կիրիլ Դենիսովիչը»,- նշված է հաղորդագրությունում։

 2017 թվականի մարտից Կուլակովը Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի ղեկավարն էր։

Կիրիլ Կուլակովը Արցախում փոխարինել է Ալեքսանդր Լենցովին, ով ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար էր նշանակվել այս տարվա ապրիլին։