Գիշերը Երեւանում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում գտել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ և 12 պարկուճ


Գիշերը Երեւանում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում գտել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ և 12 պարկուճ
Սեպտեմբեր 4 15:47 2023

Սեպտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3.30-ին, «1-02» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Թամանցիների փողոցում, հյուրանոցային համալիրից լսվում են կրակոցի ձայներ:

 

 

 

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Մեկնել են նաև պարեկներ:

 

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ և 12 պարկուճ:

 

Շենգավիթի քրեական հետախույզների և մայրաքաղաքի պարեկների համատեղ ջանքերով սեպտեմբերի 3-ին, ժամը 4.10-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել երեք տղամարդ: Նրանցից մեկը` 29-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգից ինքն է կրակել օդ:

 

 

 

Երեքն էլ ներկայացվել են քննչական բաժին:

 

Բացի կրակողից` մյուս երկուսը բաց են թողնվել:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: