Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման


Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման
Սեպտեմբեր 4 13:40 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում Երևանում քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման։

«Դա ընդդիմության օրակարգն է, որը, կարծում եմ, այս ընտրություններում ճիշտ չէ քննարկել։ Դա լրիվ ուրիշ բան է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում ու այլ տեղերում բացմիցս խոսում են Արցախից։