Վարորդը «ԲՄՎ»-ով, առանց վարորդական իրավունքի գիշերը՝ Բրազիլիայի հրապարկում, դրիֆտեր է արել


Վարորդը «ԲՄՎ»-ով, առանց վարորդական իրավունքի գիշերը՝ Բրազիլիայի հրապարկում, դրիֆտեր է արել
Սեպտեմբեր 2 15:45 2023

Սեպտեմբերի 2-ի գիշերը, ծառայության ժամանակ, պարեկները նկատել են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակում անկանոն ընթացող մի «ԲՄՎ»։ Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ վարորդը բարձր արագությամբ 6-8 անգամ պտույտներ է կատարել։

 

 

Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 22-ամյա երիտասարդին։ Այստեղ պարզվել է նաև, որ նա մեքենան վարում էր զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

 

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է նախաքննություն: