Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին


Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին
Սեպտեմբեր 2 10:46 2023

Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը գրում է․

 

«Արցախը մեր արժանապատվությունն է. այս գիտակցումով ապրել է հայ ժողովուրդը, այդպես պետք է շարունակի ապրել յուրաքանչյուրս, յուրաքանչյուր գալիք սերունդ։

 

Այսօր Արցախն ու արցախցին իրենց անկախության 32-ամյակը նշում են պաշարված հայրենիքում։

 

Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը։

 

Անկախություն, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ։

 

Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։

 

Եվ այդ գործում մեր հենման կետը արցախցու՝ սեփական հողում ազատ ու հայկական ապրելու անբեկանելի կամքն ու անքակտելի իրավունքն են։

 

Արցախն ապրե՛լ և ապրելու՛ է հայկական։

 

Ուժ, կորով և տոկունություն Արցախի Հանրապետությանը»։