Այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, մարված օջախներ, քանի դեռ երկրի ղեկին է Փաշինյանը․ Որդիների կանչ


Այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, մարված օջախներ, քանի դեռ երկրի ղեկին է Փաշինյանը․ Որդիների կանչ
Սեպտեմբեր 1 21:31 2023

Այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, նոր մարված օջախներ: Սրանք են այսօրվա իշխանության կողմից քարոզվող խաղաղության դարաշրջանի պտուղները, և այսպես շարունակվելու է, քանի դեռ երկրի ղեկին է Ն.Փ.-ն:

Իսկ պատերազմն այդպես էլ չդադարեց և հետևապես այդ կոչը ավելի քան արդիական է այսօր, քանի որ մուրալով երբեք խաղաղություն չես ստանա:

Վաղը՝ սեպտեմբերի 2-ին ժամը 18:00- ին մենք լինելու ենք Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Արցախի և բոլոր հայերի: