Զոհված Անդրանիկը մի քանի օրից կդառնար 36 տարեկան


Զոհված Անդրանիկը մի քանի օրից կդառնար 36 տարեկան
Սեպտեմբեր 1 16:37 2023

Գեղարքունիքում այսօր զոհված զինծառայողներից Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից է։

 Նորաբացի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը պատմեց, որ Անդրանիկը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Բարի, ուժեղ, դուխով տղա էր։ Ամուսնացած չէր, երկու քույր ունի, հայրն ու մայրն էլ քիչ առաջ են իմացել։ 36-ամյակը մի քանի օրից է լրանալու։ Տեխնիկա ուներ, հողագործությամբ էր զբաղվում»,-պատմեց վարչական ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է չորս զոհի և մեկ վիրավորի մասին:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ: