Այսօր Սոթքում կյանքից զրկված զինծառայողները Մասիս համայնքից են․ հայտնի են նրանց անունները


Այսօր Սոթքում կյանքից զրկված զինծառայողները Մասիս համայնքից են․ հայտնի են նրանց անունները
Սեպտեմբեր 1 15:50 2023

Այսօր առավոտյան Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են։ Այդ մասին  հայտնում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

 

« Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»: