Սոթքի հատվածում կրակոցների ինտենսիվությունը նվազել է


Սոթքի հատվածում կրակոցների ինտենսիվությունը նվազել է
Սեպտեմբեր 1 11:36 2023

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: 

 

Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: 

 

Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: