Մասնակցե՛ք ընտրություններին, որովհետև դա է եղանակը որակյալ անցնցում փոփոխություններ բերելու մեր երկիր․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)


Մասնակցե՛ք ընտրություններին, որովհետև դա է եղանակը որակյալ անցնցում փոփոխություններ բերելու մեր երկիր․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Օգոստոս 31 14:59 2023

«Ապրելու երկիր» կուսակցության քարոզչական թիմի հանդիպումները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում»,- նշված տեսանյութին կից։

 

Քարոզարշավի շրջանակներում քարոզչական թիմը կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ շրջել է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, զրուցել բնակիչների հետ ու ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը՝ հորդորելով սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

 

«Սիրելի՛ երևանցիներ, սեպտեմբերի 17-ին գնացել ընտրական տեղամաս, ձեր քվեով անպայման մասնակցեք ընտրություններին, որովհետև դա է եղանակը որակյալ անցնցում փոփոխություններ բերելու մեր երկիր», - նշել է Մանե Թանդիլյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։