Անհետ կորածների ծնողները հրաժարվում են դուրս գալ ՊՆ շենքից․ հանդիպում են պահանջում Պապիկյանի հետ


Անհետ կորածների ծնողները հրաժարվում են դուրս գալ ՊՆ շենքից․ հանդիպում են պահանջում Պապիկյանի հետ
Օգոստոս 30 14:47 2023

Անհետ կորածների ծնողները տևական ժամանակ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են խնդրում: Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, այսօր վերջապես նրանց հրավիրել են ՊՆ հանդիպման: Սակայն ՊՆ գնացած ծնողները, որոնք մամուլի հետ շփումներից խուսափող զանգվածն են և գրեթե հարցազրույցներ չեն տալիս լրագրողներին, ժամանելով նախարարություն, պարզել են, որ ոչ թե նախարար Պապիկյանի հետ են հանդիպելու, այլ նրա տեղակալի` Արման Սարգսյանի:

Այս խաբեությունը վրդովվեցրել է նրանց: Հիմա նրանք ՊՆ շենքում են եւ հրաժարվում են դուրս գալ շենքից` հանդիպում են պահանջում նախարարի հետ: