Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի նշան երախտագիտության, տեղադրվել է Ֆրանսիայի դրոշը


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի նշան երախտագիտության, տեղադրվել է Ֆրանսիայի դրոշը
Օգոստոս 30 13:40 2023

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի նշան երախտագիտության, տեղադրվել է Ֆրանսիայի դրոշը, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հրապարակելով լուսանկար։

Ֆրանսիան հումանիտար օգնությամբ լի 10 բեռնատարներ է ուղարկել ամբողջական շրջափակման մեջ և հումանիտար աղետում գտնվող Արցախ, որը, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս տեղ հասցնել։