Արցախն այլևս ակնկալիքներ չունի աշխարհից, բայց պայքարում է․ Արայիկ Հարությունյան


Արցախն այլևս ակնկալիքներ չունի աշխարհից, բայց պայքարում է․ Արայիկ Հարությունյան
Օգոստոս 30 17:18 2023

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այդ զարգացումների մասին զգուշացրել էի Ֆրանսիայի իշխանություններին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի և հանդիպումների ժամանակ․ ցավոք իմ կանխատեսումները իրականություն դարձան, այսօր Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակապով ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ Արցախը շարունակում է պայքարել, թեև այլևս ակնկալիքներ չունի աշխարհից․

«Իհարկե Ադրբեջանը ակնկալում է ճնշումներով ծնկի բերել արցախցուն, բայց դա չի հաջողվի, մենք ծնկի գալ չգիտենք, և պայքարելու ենք այնքան, որքան հնարավորույթյուն ունենանք։ Հազարամյակներով ժառանգած առժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս առաքելության համար, ուզում եմ նշել, որ մենք դա չենք մոռանա, խոնարհվում եմ ձեր առաջ»։