Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է․ Զախարովա


Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է․ Զախարովա
Օգոստոս 30 12:06 2023

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախի խնդրին։ Պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչ է անելու Ռուսաստանը Լաչինի միջանցքի իրավիճակի և 3 ձերբակալված երիտասարդների հարցով՝ Զախարովան ասել է.

«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»։