Ադրբեջանի իշխանությունները միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղակայել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին


Ադրբեջանի իշխանությունները միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղակայել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին
Օգոստոս 30 13:24 2023

Ադրբեջանը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ է բերել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, իրադարձությունները լուսաբանելու են եկել Bloomberg-ի, Reuters-ի, BBC-ի և Getty Images-ի ներկայացուցիչները։

Նշենք, որ երեկ Բաքուն այսպես կոչված «մարդասիրական բեռ» է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Ռուս խաղաղապահների դիրքի մոտ ալյուրով երկու բեռնատար է կանգնել։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա բեռների մուտքը։

Այսօր Երևանից Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռներով 10 բեռնատար է մեկնել։ Բեռը ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Բեռնատարներն արդեն հասել են Կոռնիձոր և կանգնել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։