«Ապրելու երկիրը» միակն է, որ երևանցուն ներկայացնում է թե’ քաղաքային, թե’ քաղաքական խնդիրների լուծում


«Ապրելու երկիրը» միակն է, որ երևանցուն ներկայացնում է թե’ քաղաքային, թե’ քաղաքական խնդիրների լուծում
Օգոստոս 30 11:56 2023
Մենք միակն ենք, որ երևանցուն ներկայացնում ենք թե’ քաղաքային, թե’ քաղաքական խնդիրների լուծում։ Այս մասին քարոզարշավի առաջին շաբաթի վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քարոզարշավի ընթացքում, բացի ծրագրերը ներկայացնելուց, ստիպված ենք լինում պատասխանել քաղաքացիների այն հարցերին, թե ինչու ամենատարբեր իշխանություններ չեն լուծել Երևանի խնդիրները»,-ասաց Առաքելյանը։

Նրա խոսքերով, այս ընտրություններում երևանցիները կարևորում են նաև քաղաքական բաղադրիչը, որովհետև քաղաքացիները իրենց չեն առանձնացնում քաղաղաքական այն խնդիրներից, որոնք առկա են Արցախում և Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։