23-ամյա վարորդը Toyota Camry-ով «Ջրահարս» հանգստյան գոտու մոտ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր


23-ամյա վարորդը Toyota Camry-ով «Ջրահարս» հանգստյան գոտու մոտ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Օգոստոս 30 00:52 2023

Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

Ժամը 21:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Պատվական Ղ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ «Ջրահարս» հանգստյան գոտու հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և գլխիվայր շրջվել:

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Պատվական Ղ.-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: