Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Ակնա «մարդասիրական օգնության շարասյան» ժամանման մասին


Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Ակնա «մարդասիրական օգնության շարասյան» ժամանման մասին
Օգոստոս 29 19:01 2023

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Ակնա «մարդասիրական օգնության շարասյան» ժամանման մասին։

 

 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ շարասյունը ուղարկվել է ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության կողմից, մարդասիրական օգնությունը ներառում է 40 տոննա ալյուր:

 

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Բաքվի հետ օգնության հարց չի քննարկվել։ Ոչ պաշտոնական մակարդակով Արցախում հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել այն։

 

Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հացի մատակարարման հարցը կլուծվի։