Տեղեկություններ էին տարածվել, թե ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս թույլ չի տրվել տեսակցել Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված երեք հայ երիտասարդներին:
Aysor.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին հայտնեց, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը:
«Իրականությունն այն է, որ այդ մասով որևէ նորություն չկա: Մենք հետևում ենք իրավիճակին, այդ մասով դեռևս ասելիք չկա, կիսվելու բան չկա»,-նշեց նա:










