Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է՝ առևանգված արցախցիները կվերադարձվեն հայրենիք


Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է՝ առևանգված արցախցիները կվերադարձվեն հայրենիք
Օգոստոս 29 08:47 2023

Մենք մենակ ենք, ընկերներ և աջակիցներ չունենք, բոլոր հարցերը պետք է լուծենք միասին,- այդ մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի արդյունքներով՝ Վերածննդի հրապարակում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանը Արցախի ժողովրդին հավաստիացրել է՝ անօրինական անցակետից առևանգված արցախցի երիտասարդները առաջիկա օրերին կվերադարձվեն Արցախ։

Խոսելով Արցախում հումանիտար ճգնաժամի մասին՝ նա նշել է, որ հարցը լուծվելու է միայն Լաչինի միջանցքով․ «Այլ ճանապարհ չկա»։ 

Արայիկ Հարությունյանը առևանգված տղաների ծնողներին առավոտյան ժամը 9-ին հրավիրել է նախագահական։