Աննա Հակոբյանին կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել․ «Հրապարակ»


Աննա Հակոբյանին կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել․ «Հրապարակ»
Օգոստոս 29 08:14 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդ գտնվում է գերության մեջսովամահության շեմինՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները շարունակում են փառատոններ ու տոնական տրամադրություն ցուցադրելՇաբաթ-կիրակի օրերին վարչապետի կինըԱննա ՀակոբյանըՍյունիքի մարզում էր։

Մեզ ասացին՝ ի սկզբանե նախատեսված է եղելոր նա պետք է մասնակցի միայն Բնունիս համայնքում հյուրատան բացմանըորը կառուցվել է 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մարգարյանի հիշատակին եւ կոչվում է «Էդգարի տուն», սակայն Հակոբյանըտեղեկանալովոր շաբաթ օրը Սիսիանում «Ֆեստիվառ» է լինելուայդ միջոցառմանն էլ է մասնակցել։ Մարզից տեղեկացանքոր նրան կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրելդիմավորել են մարզպետն ու կինըԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել ԴանիելյանըՍիսիանի  համայնքապետ Արմեն Հակոբջանյանը:

Վերջինս հետո խիստ զղջացել էորի տարբերություն մյուս դիմավորողներիԱննա Հակոբյանին ծաղիկներով չի դիմավորելԱսել էթե տեղյակ չի եղելոր արարողակարգը նման բան է թույլ տալիսթե չէ իր ծաղկեփունջն անգերազանցելի կլիներ։ Երեւանից Սիսիան է շտապել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանըոր պատիվ տա տիկնոջըեւ համերգից հետո նրան հրավիրել է իր աներոջը պատկանող «Խնձորի այգի» ռեստորան։

Կիրակի օրը` «Էդգարի տան» բացմանն էլ պակաս տոնական մթնոլորտ չի եղելՄեզ պատմեցինոր Բնունիսում զոհվածի զինծառայողի մայրըԱրսինե Սահակյանն է առաջարկել Աննային՝ պարել իրենց հետ։ Հակոբյանը գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում