Առաջիկա մի քանի ժամերի կամ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի․ Արշավիր Ղարամյան


Առաջիկա մի քանի ժամերի կամ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի․ Արշավիր Ղարամյան
Օգոստոս 28 21:36 2023

Երբ կրակի վրա դրված մսով լի կաթսան սկսում է անընդատ եռալ այդ ժամանակ մսի մեջ գտնվող անպիտան մասնիկները կեղտի և փուչիկաձև փրփուրի նման բարձրանում են վերև,որն էլ վերցվում և դեն է շպրտվում աղբանոց, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը․

 

 

 

«Հիմա Արցախն է կրակի վրա անընդհատ եռում և կամաց-կամաց աղբը փրփուրի հետ վեր է բարձրանում։

 

 

Ճիշտ ժամանակին պետք է այդ ամբողջ աղբն ու փուչիկաձև փրփուրը վերցնել ու դեն շպրտել աղբանոց։

 

 

Հ.Գ. Առաջիկա մի քանի ժամերի կամ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- գրել է նա։