Այո՛, «Ապրելու երկիր»-ը ընտրությունները դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն․ Մեսրոպ Առաքելյան


Այո՛, «Ապրելու երկիր»-ը ընտրությունները դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն․ Մեսրոպ Առաքելյան
Օգոստոս 28 23:25 2023

«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն այն դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

 

 

«Երևանի ընտրությունները, այո՛, Երևան քաղաքի ընտրություններ են, և մենք ներկայանում ենք Երևան քաղաքի խնդիրների լուծման հստակ ծրագրերով և Երևանը եվրոպական մակարդակի մայրաքաղաք դարձնելու մեգանախագծերով»,- նշել է Առաքելյանը։

 

Ըստ նրա՝ Երևանի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և «մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով՝ սկսելով մարզերից, գալով Երևան, դեպի համապետական ընտրություններ»։

 

«Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն այն դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն։

 

Երկու դեպքում էլ մեր առաջարկը լավագույնն է։

 

Մենք գիտե՛նք ինչպես

Փոխե՛նք ապագան»,- եզրափակել է քաղաքական գործիչը։