Ադրբեջանցիները մեկ ուսանողի առևանգել են, մյուսին հարցաքննում են այս պահին․ մանրամասներ՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցած առևանգումից (տեսանյութ)


Ադրբեջանցիները մեկ ուսանողի առևանգել են, մյուսին հարցաքննում են այս պահին․ մանրամասներ՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցած առևանգումից (տեսանյութ)
Օգոստոս 28 16:35 2023
Ստեփանակերտի բնակչուհի Ադելա Աբրամյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հասկացանք, որ երկիրը տեր չունի, եթե ունենար՝ ուսանողներին առանց անվտանգության երաշխիքի անցակետով չէր տեղափոխի։
 
Գոնե դուք, արցախցիներ ջան, ռիսկի մի դիմեք, ձեր երեխաներին Հակարիով մի ուղարկեք, առավել ևս աղջիկներին։ Մի արեք։ Պետք չէ, որ ձեր զավակը դողացող ձեռքով անձնագիր մեկնի ասկյարին, որ մի հատ էլ ձեռը կպնի։

Այսօր անցակետում 22-ամյա ուսանող է ծեծի ենթարկվել ու առևանգվել։

Ալեն Նելսոնի Սարգսյան, ծնվ. 2001թ»։