|
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել է բրոնզե մեդալակիր: Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում բրոնզե մեդալի է արժանացել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 200 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 24․43 արդյունք և սահմանելով ՀՀ նոր ռեկորդ: Վարսենիկ Մանուչարյանը նաև դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։ |
Հայկ Ալաբերքյանը 5։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մրցակցին և նվաճել ոսկե մեդալ










