Անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող, «ասիք, չարիք»-ների իշխանություն․ Առաքելյան


Անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող, «ասիք, չարիք»-ների իշխանություն․ Առաքելյան
Օգոստոս 26 22:12 2023

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի։

 

 

Բայց ամեն դեպքում, «չարիք»-ներից մի քանիսին անդրադառման։

 

Դեռևս այս տարվա հունվարին Ավինյանը ավետել էր, որ Նորք Մարաշում կառուցելու է երկու ճանապարհ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր-Նորք և Մարաշից դեպի Սարալանջ։

 

Առաջինը պետք է ավարտվեր այս տարի, երկրորդը՝ հունիսին։

 

Ի դեպ, առաջին՝ 2,4 կմ ճանապարհի 2,2 կմ-ը մի քանի տասնամյակ է կա, պետք է ասֆալտապատեն 200 մետր հատված։

 

Էլ չեմ խոսում այդ ճանապարհների անարդյունավետության մասին, որոնք ավելացնելու են խցանումները Սարալանջի փողոցում և բնակելի տների մոտ, որտեղ որոշ հատվածներում ճանապարհի լայնությունը մեկ մեքենայի համար է։

 

Եվ ահա, Ավինյանը իր նախընտրական ծրագրում հիմա էլ ասում է, որ այդ ճանապարհները կսարքեն՝ մեկը՝ 2024-2025թթ և մյուսն էլ՝ այս տարեվերջ։

 

Սրանք մի պարզ օրինակ են անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող իշխանությունների մասին։