Արցախի Վերածննդի հրապարակում ակցիա անողներին բերման են ենթարկել


Արցախի Վերածննդի հրապարակում ակցիա անողներին բերման են ենթարկել
Օգոստոս 26 21:39 2023

Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն(ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք:

 

 

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն: