Ավտովթար` Արարատի մարզում. կան վիրավորներ


Ավտովթար` Արարատի մարզում. կան վիրավորներ
Օգոստոս 26 20:45 2023

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

 
 

Ժամը 21:35-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցի վերջնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Գարսևան Գ.-ի վարած BMW մակնիշի և 23-ամյա Նահապետ Ս.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գարսևան Գ.-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Արևիկ Գ.-ն և 64-ամյա Ավետիս Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

 
 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։