Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթ Մինասյանին կրկին բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ)


Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթ Մինասյանին կրկին բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ)
Օգոստոս 26 16:09 2023


Aysor.am
-ի հավաստի տեղեկություններով՝ արցախցի Դավիթ Մինասյանը, որը սոցցանցում նմանակում  է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այսօր կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանին ոստիկանություն էին տարել նաև օգոստոսի 21-ին։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իր նկատմամբ  բռնություն է գործադրվել։

Հիշեցնենք նաև, որ այսօր Դավիթ Մինասյանը սոցցանցի ուղիղ եթերում խոսել էր նաև Արցախում տիրող աղետալի իրավիճակի մասին և կոչ էր արել այսօր երեկոյան հավաքվել Վերածննդի հրապարակում։