Պատանիների Հայաստանի հավաքականը վերադառնում է մեդալներով․ ռեկորդային ցուցանիշ՝ հայկական բռնցքամարտի պատմության մեջ


Պատանիների Հայաստանի հավաքականը վերադառնում է մեդալներով․ ռեկորդային ցուցանիշ՝ հայկական բռնցքամարտի պատմության մեջ
Օգոստոս 26 15:27 2023

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի այս գիշեր 03։50` Վիեննայի չվերթով։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։

Այս տարիքային խմբում 13 մեդալը ռեկորդային ցուցանիշ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։